Լեգենդար Ֆրանչեսկո Տոտին, ով իր ողջ կարիերան հանդես է եկել «Ռոմայում», բացահայտել է, թե ում հետ նա ամենից շատ կցանկանար հանդես գալ նույն թիմում:
Ըստ նրա՝ դա բրազիլացի ֆենոմեն Ռոնալդոն է։
«Իմ ամենամեծ ափսոսանքն այն է, որ Ռոնալդոյի հետ նույն թիմում հանդես չեմ եկել: Կարծում եմ, որ նա ավելի ուժեղ էր, քան Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն։
Եվ ընդհանրապես, բացառությամբ Մարադոնայի, նա ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է»,- Տոտիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։