Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պոլ Պոգբան դիտարկում է կարիերան շարունակելու տարբեր տարբերակներ։
Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացի կիսապաշտպանը պատրաստ է հանդես գալ Իսպանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնություններում։ Բացի այդ, կան տարբերակներ նաև Սաուդյան Արաբիայում և MLS-ում:
Պոգբայի վերադարձը խաղադաշտ սպասվում է հաջորդ մրցաշրջանում։ Հիշեցնենք, որ ֆրանսիացու վերջին աշխատավայրը Թուրինի «Յուվենտուսն» էր։