ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպմանը «Աստոն Վիլայից» կրած պարտությունից հետո, որում փարիզցիները 2-3 հաշվով պարտություն կրեցին, իր թիմին անվանել է աշխարհի լավագույնը։
«Ես հպարտ եմ իմ թիմով: Կարծում եմ, որ մոր թիմը լավագույնն է աշխարհում»,- Էնրիկեի խոսքերը մեջբերում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Ես դեռ երկար կհիշեմ այս հանդիպումը: Չեմպիոնների լիգան հիանալի մրցաշար է: Տարօրինակ հանդիպում էր:
Մենք գերիշխում էինք առաջին րոպեից և խփեցինք երկու գոլ, բայց դրանից հետո մի քանի սխալ թույլ տվեցինք և վճարեցինք դրա համար:
Երբ մարզադաշտում նման մթնոլորտով երեք րոպեում երկու գոլ ես բաց թողնում, դա միշտ էլ դժվար է: Բայց դա ձեզ տալիս է կարևոր փորձ, որն օգնում է ձեզ աճել: Կիսաեզրափակիչը մեծ ձեռքբերում է այնպիսի երիտասարդ թիմի համար, ինչպիսին մերն է»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։