«Աստոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ՊՍԺ-ի դեմ հանդիպմանը (3-2).
«Ես շատ հպարտ եմ այն ամենով, ինչ մենք արել ենք, սա լավագույն քայլն է՝ հասնելու այն մակարդակին, որին ցանկանում եմ հասնել «Աստոն Վիլայի» հետ:
Առաջին հանդիպմանը մենք լավ հանդես եկանք, բայց դա բավարար չէր։
Այսօր մենք ավելի լավ էինք և մոտ էինք քամբեքին: Մենք դեռևս բաց ենք թողնում վերջին քայլը, և դա միակ ասպեկտն է, որի վրա ես ուզում եմ աշխատել»,- Էմերիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։