Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն չի ստանա հավելյալ որակազրկում՝ Լա Լիգայի 31-րդ տուրում «Ալավեսի» դեմ խաղում ստացած կարմիր քարտի համար, հայտնում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը հեռացվել էր խաղադաշտից առաջին կեսում՝ մրցակցին ուղիղ ոտքով հարվածելու համար։ Սկզբում մրցավարն իրեն դեղին քարտ էր ցույց տվել, սակայն VAR դիտարկումից հետո փոխել է որոշումը։
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշել է բավարարվել մեկ խաղով որակազրկմամբ։ Մբապեն բաց կթողնի միայն ապրիլի 20-ին կայանալիք «Ատլետիկի» դեմ հանդիպումը։