«Միլանի» հարձակվող Ալվարո Մորատան, որը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս թուրքական «Գալաթասարայում», պատասխանել է անօրինական հարթակներում սպորտային խաղադրույքների գործով իրեն ուղղված մեղադրանքներին։
«Ես տեսել եմ իմ մասին հայտնված տեղեկությունները և ուզում եմ հայտնել, որ միակ բանը, ինչով օգնել եմ Ֆաջիոլիին այս տարիների ընթացքում, կարիերայի հետ կապված խորհուրդ տալն է որպես ընկեր և որպես իրենից ավելի փորձառու մարդ… Ես երբեք ոչինչ չեմ իմացել նրա իրավիճակի մասին: Ես Նիկոլոյին շատ եմ սիրում և հուսով եմ, որ նա շուտով կկարողանա ուղղել իր բոլոր սխալները, բայց ես ոչ մի կապ չունեմ այդ լուրերի հետ: Եվս մեկ անգամ հերքում եմ բոլոր տեղեկությունները, քանի որ դրանք կեղծ են: Շնորհակալություն»,- գրել է Մորատան սոցիալական ցանցի իր էջում:
Կասկածյալների թարմացված ցուցակում են նաև Ուեսթոն Մաքքենին («Յուվենտուս»), Մատիա Պերինը («Յուվենտուս»), Անխել դի Մարիան («Բենֆիկա»), Լեանդրո Պարեդեսը («Ռոմա»), Ալեսանդրո Ֆլորենցին («Միլան»), Նիկոլո Ձանիոլոն («Գալաթասարայ») և մի շարք այլ ֆուտբոլիստներ։ Նշվել է, որ նրանցից ոչ բոլորն են սպորտային խաղադրույքներ կատարել անօրինական հարթակներում։ Ոմանք հետաքննվել են առցանց պոկեր և կազինո խաղալու համար: