Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բաց կթողնի Իսպանիայի առաջնության մեկ խաղ՝ Լա Լիգայի 31-րդ տուրի՝ «Ալավեսի» դեմ խաղում հեռացվելու պատճառով, որն ավարտվել է մադրիդյան թիմի հաղթանակով՝ 1:0, հայտնում է COPE-ի լրագրող Իսահակ Ֆուտոն։
Հանդիպման 38-րդ րոպեին ֆրանսիացին դաշտի կենտրոնում կոշտ է խաղացել Անտոնիո Բլանկոյի դեմ՝ գնդակի համար պայքարելիս խաղակոշիկներով հարվածելով մրցակցի սրունքին։ Մրցավար Սեզար Սոտո Գրադոն սկզբում դեղին քարտ է ցույց տվել ֆրանսիացուն, սակայն VAR-ի ստուգումից հետո այն փոխել է կարմիր քարտի։
Աղբյուրի համաձայն՝ Մբապեն որակազրկվելու է մեկ խաղով. նա բաց կթողնի Լա լիգայի 32-րդ տուրի՝ «Ատլետիկի» հետ հանդիպումը։
Ընթացիկ մրցաշրջանում Կիլիանը մադրիդյան ակումբի կազմում անցկացրած 47 խաղում դարձել է 32 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։