Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խնդրել է ակումբին բանակցություններ սկսել «Արսենալի» կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբայի տրանսֆերի շուրջ, հաղորդում է Defensa Central-ը։
Աղբյուրի համաձայն՝ Կիլիանը ցանկանում է, որ թիմն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձի ձեռք բերել Սալիբային:
Հաղորդվում է, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը, թեև Ուիլյամին հիանալի տարբերակ է համարում, սակայն վախենում է, որ նրա տրանսֆերը չափազանց թանկ կարժենա։ Ֆրանսիացու շուկայական արժեքը կազմում է 80 միլիոն եվրո: Հաշվի առնելով, որ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը՝ «Արսենալը» տրանսֆերի համար կպահանջի մոտ 100 միլիոն եվրո:
Մադրիդցիների ռազմավարությունը խաղացողի ներկայացուցիչների հետ վստահություն ձեռք բերելն է և միգուցե սպասել, մինչև նրա պայմանագրի ավարտը մոտենա: Սա թույլ կտա տրանսֆերը կատարել ավելի մատչելի արժեքով 2026 թվականին կամ նույնիսկ անվճար՝ 2027 թվականին։
Այս մրցաշրջանում 24-ամյա ֆրանսիացին անցկացրել է 43 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։