ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն նշել է այն ակումբը, որտեղ հանդես գալու ժամանակ ամենաշատն է հաճույք ստացել։
«Ես խաղացել եմ մի քանի հիանալի թիմերում, բայց վստահ չեմ, որ սա լավագույնն է։ Ես խաղացել եմ «Բարսայում»՝ բոլոր ժամանակների լավագույն խաղացող Մեսսիի հետ։ Բայց սա այն թիմն է, որտեղ ամենից շատն եմ հաճույք ստանում»,– ասել է Դեմբելեն։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա խաղացողը փարիզյան գրանդի կազմում մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 30 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։