Բրազիլական ծագմամբ Չինաստանի հավաքականի հարձակվող Էլկեսոնը, ով հանդես է եկել «Գուանչժոու Էվերգրանդում» և «Շանհայ ՍԻՊԳ»-ում, հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:
Էլկեսոնը, որն այժմ 35 տարեկան է, իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Բրազիլիայի «Վիտորիայում»: «Բոտաֆոգոյից» հետո նա միացավ Չինաստանի Սուպերլիգայի «Գուանչժոու Էվերգրանդին» (2021 թվականին վերանվանվեց «Գուանչժոու» ՖԱ, լուծարվեց այս տարվա հունվարին) 2012 թվականի դեկտեմբերին։ Այնուհետև նա միացավ «Շանհայ ՍԻՊԳ»-ին 2016 թվականի հունվարին, իսկ 2019 թվականի հուլիսին վերադարձավ «Գուանչժոու»: Այնուհետև նա հանդես եկավ «Գրեմիոյում» և «Չենդոու», ակումբում, իսկ 2024 թվականի հոկտեմբերից առանց ակումբի էր:
Միջազգային կարիերայի ընթացքում նա առաջին անգամ հրավիրվել է Բրազիլիայի հավաքական 2011 թվականին, սակայն հանդես չի եկել թիմում։
2019 թվականին, Չինաստանում ավելի քան հինգ տարի ապրելուց և Չինաստանի քաղաքացիություն ստանալուց հետո, նա հրավիրվեց ասիական հավաքական՝ դառնալով Չինաստանի հավաքականի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է՝ առանց չինական արմատների։ 19 հանդիպմանը նա խփել է չորս գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։