Ալան Շիրերը կարծում է, որ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում հաղթելու գլխավոր հավակնորդն է:
«Կարծում եմ՝ «Բորուսիայի» դեմ հաղթանակից հետո նրանք շարունակում են մնալ ֆավորիտ, նրանք շատ տպավորիչ հանդես եկան, ես նրանց համարում եմ իմ ֆավորիտները:
ՊՍԺ-ն նույնպես լավ տեսք ունի։ Ես հիշում եմ սեպտեմբերին նրանց հանդիպումը «Արսենալի» դեմ, թիմն իսկապես միջին տեսք ուներ, «Արսենալն» իրեն հարմարավետ էր զգում:
Եվ ՊՍԺ-ի համար այդ մարզավիճակից ներկայիս մարզավիճակին անցնելը զարմանալի է»,- ասել է Շիրերը փոդքաստի ժամանակ: