«Բարսելոնայի» ավագ և գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը բացահայտել է, թե ինչ խորհուրդ է տվել թիմի 17-ամյա հարձակվող Լամին Յամալին։
«Ես շատ ուրախ եմ Լամինի համար: Հուսով եմ, որ նա վայելում է իր կարիերայի այս ժամանակահատվածը: Ես միշտ խորհուրդ եմ տալիս նրան խոնարհ լինել, շարունակել քրտնաջան աշխատել և պահել թիմի արժեքը, քանի որ այս թիմին իսկապես պետք է հարգել»,- տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:
Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 44 խաղում Լամին Յամալը դարձել է 14 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։