«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կատալոնական ակումբից հեռանալու դեպքում կարող է կարիերան շարունակել MLS-ում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ փորձառու հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսին»։ Լևանդովսկու գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսերը։ Transfermarkt-ը լեհ գոլահարի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա խաղացողը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 46 հանդիպման՝ դառնալով 40 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։