Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է այն մասին, թե ինչպես է մարզել «Ոսկե գնդակի» դափնեկիրներ Լուկա Մոդրիչին և Կարիմ Բենզեմային։
«Խաղացողներ, որոնք ստիպեցին ինձ դո՞ւրս թռչել տեղիցս. Կարիմ Բենզեման և Լուկա Մոդրիչը: Դուք կարծում եք, որ այս խաղացողները պատրաստվում են կորցնել գնդակը, բայց նրանք միշտ կարողանում են պահել այն: Նրանք ինձ խելագարության էին հասցնում: Նրանք գիտեին, թե ինչպես փոխել իրավիճակը խաղադաշտում»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Sport Bible-ը:
Հիշեցնենք, որ Զիդանի գլխավորությամբ Մադրիդի «Ռեալը» ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ երեք տարի անընդմեջ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։
Լուկա Մոդրիչն ու Կարիմ Բենզեման նաև արժանացել են «Ոսկե գնդակին»: