«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է թիմի ավագ Լիոնել Մեսսիի՝ 2026 թվականի աշխարհի առաջնությունում խաղալու ծրագրերի մասին։
«Լեոն դեռ ցանկություն ունի հաջորդ տարի մասնակցել աշխարհի առաջնությանը»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում El Pais-ը։
Մեսսին «Ինտեր Մայամիում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 49 հանդիպման, որոնցում խփել է 42 գոլ և կատարել 21 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի վերջը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո: