Սլովակիայում ավարտվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 13-ին, 82 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սամվել Գրիգորյանը սփոփիչ գոտեմարտում հաղթեց UWW դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Ալիևին։
Այս հաղթանակը հայ մարզիկին տալիս է բրոնզե մեդալի համար պայքարի հնարավորություն։ Գոտեմարտը կկայանա այսօր երեկոյան։
Հիշեցնենք, որ Սամվելը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ զիջել է Ադրբեջանի ներկայացուցչին։ Վերջինս հասել է եզրափակիչ, ինչի շնորհիվ հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է վաստակել։