MLS-ի կանոնավոր առաջնության «Վանկուվեր» – «Օսթին» հանդիպումը դադարեցվել է դաշտում մկան հայտնվելու պատճառով, հաղորդում է Reuters-ը։
Գլխավոր հերոս դարձած մկնիկը դուրս է վազել խաղադաշտ յոթերորդ րոպեին, հենց այն պահին, երբ «Օսթինի» ֆուտբոլիստը պատրաստվում էր կատարելու անկյունային հարված։ Մրցավարը կանգնեցրել է խաղը, քանի որ մկնիկը անցել է տուգանային հրապարակով։
«Օսթինի» դարպասապահ Բրեդ Ստույվերը կարողացել է բռնել մկնիկին և դուրս բերել այն խաղադաշտից։
Խաղն ավարտվել է «Վանկուվերի» հաղթանակով՝ 5:1 հաշվով։