Սաուդյան Պրոֆեսիոնալ լիգայի 27-րդ տուրի՝ «Ռիադի» դեմ խաղում (2:1) երկու գոլ խփելով՝ «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամրապնդել է առաջատարի դիրքը մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակում։ Պորտուգալացի հարձակվողը 26 խաղում դարձել է 23 գոլի հեղինակ։
Սաուդյան Արաբիայի առաջնության ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղը զբաղեցում է «Ալ-Շաբաբի» հարձակվող Աբդերազակ Համդալլան՝ 14 խաղում դառնալով 19 գոլի հեղինակ։ Լավագույն եռյակը եզրափակում է «Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման՝ 15 խաղում 17 գոլով։
Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո: