Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին 2024/2025 թվականների Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Արսենալի» դեմ խաղում կրած ջախջախիչ պարտությունից հետո (0:3) փորձել է Արքայական ակումբի խաղացողներին փոխանցել Իսպանիայի առաջնությունում խաղերի կարևորությունը։ Այս մասին հայտնում է Marca-ի լրագրող և գլխավոր խմբագիր Խոսե Ֆելիքս Դիասը։
Աղբյուրի համաձայն, Անչելոտիի աշխատանքը վերջին երկու օրերին մարզումների ժամանակ կենտրոնացած է եղել թիմին փոխանցելու վրա, որ Լա լիգայի 31-րդ տուրում «Ալավեսի» հետ հանդիպումը մեկնարկային կետ է Չեմպիոնների լիգայում «զինագործների» դեմ հնարավոր քամբեքի համար:
Հիշեցնենք, որ «Արսենալի» հետ պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին, Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ռեալը» 63 միավորով երկրորդ տեղում է։ Թիմը յոթ միավորով է հետ մնում առաջատար «Բարսելոնայից»:
«Ալավեսի» հետ խաղը կկայանա այսօր՝ ապրիլի 13-ին։