Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի անդամ Մանվել Խաչատրյանը Սլովակիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում պարտվել է բրոնզե մեդալի համար գոտամերտում։
55 կգ քաշայինների պայքարում Խաչատրյանը զիջել է վրացի Վախթանգ Լոլուային։
Հայ ըմբիշը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 9:0 հաշվով հաղթել էր թուրք Էմրե Մուտլուին, սակայն կիսաեզրափակչում պարտվել էր ադրբեջանցի Էլդենիզ Ազիզլիին։