Կարլո Անչելոտին ասել է, որ «Ռեալի» ղեկավարությունը միշտ աջակցում է իրեն։ Հիշեցնենք, որ մադրիդցիները Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպմանը 0-3 հաշվով պարտվեցին «Արսենալին»։
65-ամյա մասնագետի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա ամառը։
«Ես չպետք է խոսեմ իմ ապագայի մասին, քանի որ պայմանագիրը բավականին պարզ է: Այն ամենը, ինչ պետք է ասել, կասվի մրցաշրջանի վերջում:
Ակումբը միշտ աջակցում է ինձ, հատկապես դժվար պահերին»,- մեջբերում է Մադրիդի «Ռեալի» մարզիչին As-ը։