Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպմանը «Արսենալից» կրած 0-3 հաշվով պարտությունից հետո խոսել է իր նախկին թիմի մասին։
«Երկու գնդակի տարբերությամբ հաշվով արդեն թվում էր, թե հանդիպումն ավարտված է: Սովորաբար, երբ «Ռեալը» պարտվում է, միշտ գալիս է մի պահ, երբ զգում ես, որ նրանք կարող են վերադառնալ:
Բայց այս անգամ ես այդ արձագանքը չտեսա բաց թողած գոլերից հետո: Պայքարելու փոխարեն, թվում էր, թե նրանք մտածում էին. «Հուսով ենք, որ չորրորդը բաց չենք թողնի»:
Պատասխան հանդիպմանը թիմը պետք է բոլորովին այլ ֆուտբոլ ցուցադրի։ Մարզադաշտը կլինի նրանց թիկունքում, և նրանք պետք է անընդհատ գրոհեն»,- ասել է գերմանացի ֆուտբոլիստը փոդքաստում: