«Փյունիկի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն դարձավ Հայաստանում հանդես եկած ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը`խփելով իր 87-րդ գոլը հայկական ակումբների կազմում բոլոր մրցաշարերում: Այսօր նա աչքի ընկավ «Գանձասարի» հետ հանդիպմանը։
Այդ կերպ նա գերազանցեց բրազիլացի Մարկոս Պիզելիի ռեկորդը, հայտնում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։