Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 12-ին, Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) մեկնարկեց վստահ հաղթանակով։
33-ամյա ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 5։1 հաշվով հաղթեց Էստոնիան ներկայացնող Ռիչարդ Կարելսոնին։
Նշենք, որ Ալեքսանյանը այս մրցաշարում պայքարում է Եվրոպայի իր ութերորդ չեմպիոնության համար։