Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը տպավորված է ֆրանսիական ՊՍԺ-ի խաղով ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում:
«Ես հիմա փարիզեցիներին համարում եմ Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտը: Մենք տեսանք, որ նրանք հաղթեցին «Լիվերպուլին», տեսանք, որ նրանք նույնը արեցին «Աստոն Վիլայի» հետ առաջին խաղում: Կարծում եմ՝ նրանք հաջորդ խաղերին մոտենում են որպես մրցաշարի գլխավոր ֆավորիտ»,- փորձագետի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց Բիրմինգհեմի «Աստոն Վիլային»: Պատասխան հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ ապրիլի 15-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։