Մադրիդի «Ռեալը» շարունակում է մտածել ձախ պաշտպանի դիրքում նոր խաղացողի ձեռքբերման մասին։ Վերջին տարիներին «արքայական» ակումբի անունը հաճախ էր կապվում Կանադայի ազգային հավաքականի և «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի հետ, սակայն վերջինս վերջերս երկարաձգել է պայմանագրի ժամկետը մյունխենյան ակումբի հետ։
Defensa Central-ի փոխանցմամբ՝ «սերուցքայինները» վերջապես կողմնորոշվել են ձախ պաշտպանի ընտրության հարցում։ Մադրիդյան գրանդի ցուցակում գլխավոր թեկնածուն «ՊՍԺ»-ի պորտուգալացի ֆուտբոլիստ Նունու Մենդեշն է։
Սակայն կա մի լուրջ խոչընդոտ` փարիզյան ակումբը անգամ պատրաստ չէ սկսել բանակցություններ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Բացի այդ, աղբյուրը նշում է, որ «Ռեալի» և «ՊՍԺ»-ի հարաբերությունները լավագույն փուլում չեն, ինչը ևս խանգարող հանգամանք կարող է հանդիսանալ հնարավոր գործարքի համար։ Transfermarkt-ը 22-ամյա Նունու Մենդեշի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։