«Բարսելոնան» դժվար, թե այս ամառ ձեռք բերի Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տային, քանի որ կատալոնական ակումբը խնդիրներ ունի Լա Լիգայի Ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների պահպանման հետ: Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ ինքը՝ գերմանացի ֆուտբոլիստը, նույնպես կասկածում է «Բարսելոնայի» հետ պոտենցիալ աշխատանքային պայմանագրի նպատակահարմարությանը, քանի որ չի ցանկանում, որ իր հետ էլ լինի անպիսի իրավիճակ, ինչպիսին «Բլաուգրանայի» կիսապաշտպան Դանիել Օլմոյի հետ եղավ։ Կատալոնական ակումբը բազմիցս խնդիրներ է ունեցել իսպանացի կիսապաշտպանին գրանցելու հարցում Լա լիգայի ֆինանսական կանոնների պատճառով։
Տայի գործող պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Պաշտպանը պատրաստ է սպասել մինչև մայիս, մինչև «Բարսելոնան» հարթի ակումբի տնտեսական իրավիճակը։