Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ:
Ամոյանը 1/8 եզրափակչում 9:0 հաշվով առավելության է հասել Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Բեռնատեկի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 7-2 հաշվով հաղթել է Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սոլովեյին: Կիսաեզրափակչում Մալխաս Ամոյանը մրցել է Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ Հայկ Մնացականյանի հետ և 5:1 հաշվով հաղթանակ տարել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 55 կգ քաշյին Մանվել Խաչատրյանը շատ համառ պայքարում 1:5 հաշվով զիջել է մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Խաչատրյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 9:0 հաշվով առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Էմրե Մուտլուի նկատմամբ: Կիսաեզրափակչում Խաչատրյանը մրցել է Ադրբեջանի ներկայացուցիչ Էլդանիզ Ազիզլիի հետ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կարեն Խաչատրյանը կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար: