Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Մոհամեդ Սալահը նոր պայմանագիր է ստորագրել «Լիվերպուլի» հետ, որը ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականի կեսը։
Ըստ The Telegraph-ի՝ նոր պայմանագրի համաձայն, եգիպտացի հարձակվողի աշխատավարձը մերսիսայդյան ակումբում կկազմի տարեկան 20 միլիոն ֆունտ ստեռլինգ։
32-ամյա Սալահը «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2017 թվականից։ Ընդհանուր առմամբ, նա մերսիսայդցիների կազմում անցկացրել է 394 հանդիպում՝ խփելով 243 գոլ և կատարելով 111 գոլային փոխանցում։
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Սալահը 27 գոլով գլխավորում է ռմբարկուների մրցավազքը։