Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին նախագահ Նիկոլայ Նաումովը կիսվել է Հայաստանի ազգային հավաքականի և «երկաթուղայինների» պաշտպան Նաիր Թիկնիզյանի խաղային անկման վերաբերյալ իր տեսակետով։
«Ինձ թվում է՝ Թիկնիզյանի կարիերան կործանվում է Եվրոպա տեղափոխվելու ցանկության պատճառով։ Անընդհատ տրանսֆերային ձախողումներ են լինում, գործակալները շարունակում են առաջ քաշել նրա հնարավոր տեղափոխության տարբերակներ, բայց ոչինչ չի ստացվում, և ի վերջո նա իսկապես ձախողվեց։ Նաիրը սկսել է շատ ավելի թույլ տեսք ունենալ, քան նախկինում։ Սա խանգարում է նրա խաղին։
«Լոկոմոտիվը» ճիշտ կանի, եթե նրան նոր պայմանագիր չառաջարկի։ Ակումբի ղեկավարությունը հասկանում է, որ նա սկսել է այնքան էլ լավ չխաղալ, իսկ դա հարիր չէ այն թիմին, որը պայքարում է մեդալների համար։ Այս դեպքում ես լիովին աջակցում եմ «Լոկոմոտիվի» ղեկավարությանը», – ասել է Նաումովը Championat-ի թղթակցի հետ զրույցում։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա պաշտպանն ընդգրկվել է մոսկովյան ակումբի մեկնարկային կազմում 28 հանդիպման ընթացքում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։