«Ջենոայի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրան նման պաշտոնի թեկնածու է դարձել «Ռոմայում»։
Հռոմեացիները շարունակում են նոր մարզչի փնտրտուքները, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխարինի Կլաուդիո Ռանիերիին։
Ինչպես հայտնում է Sky-ը, «Ռոմայի» ղեկավարությունը դիտարկում է Վիեյրայի թեկնածությունը։
Ֆրանսիացու պայմանագիրը «Ջենոայի» հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա ամառը, սակայն պայմանագիրը ներառում է ընդամենը 500 հազար եվրոյի փոխհատուցման կետ։