«Չելսիի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Սուրեյի ոստիկանությունը առգրավել է էկվադորցու ավտոմեքենան, քանի որ վերջինս չուներ գործող վարորդական իրավունք։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, միջադեպը տեղի է ունեցել Կոբհեմում՝ «Չելսիի» մարզաբազայի մոտ, երբ Կայսեդոն կանգնեցվել է ոստիկանության կողմից։ Պարզվել է, որ նա եղել է ղեկին առանց իրավունքի։
Մեծ Բրիտանիայում միջազգային վարորդական իրավունքով կարելի է մեքենա վարել մինչև 12 ամիս, որից հետո պարտադիր է ստանալ բրիտանական ժամանակավոր իրավունք և հանձնել վարորդական քննություն։