Մադրիդի «Ռեալն» ակտիվորեն աշխատում է կազմի ուժեղացման ուղղությամբ, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը բանակցություններ է ծրագրում Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբայի տրանսֆերի շուրջ։ Գործարքի արժեքը կարող է հասնել մոտ 100 միլիոն եվրոյի։
Նշվում է, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դրական տպավորություն է ստացել Սալիբայի խաղից Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Արսենալի» դեմ կայացած առաջին խաղում, որում «Ռեալը» պարտվեց 0։3 հաշվով։
Ընթացիկ մրցաշրջանում Սալիբան «զինագործների» կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։