«Լիվերպուլը» դիտարկում է վրացի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլիին հաջորդ մրցաշրջանում ևս մեկ անգամ վարձավճարով այլ ակումբում թողնելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Estadio Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մամարդաշվիլին չի ցանկանում իր ժամանակի մեծ մասն անցկացնել «Լիվերպուլի» պահեստայինների նստարանին, եթե առաջիկա ամռանը անգլիական գրանդը չվաճառի Ալիսսոնին։ Միևնույն ժամանակ, 24-ամյա դարպասապահը պատրաստ է ևս մեկ մրցաշրջան մնալ «Վալենսիայում»՝ պայմանով, որ բարձրացվի նրա աշխատավարձը։
Հիշեցնենք, որ անցած ամռանը մերսիսայդցիները ձեռք բերեցին Մամարդաշվիլիին «Վալենսիայից» և վարձավճարով թողեցին նրան իսպանական ակումբում մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։