Բրազիլացի լեգենդ Ռոնալդինյոն պատմել է այն ֆուտբոլիստի մասին, որի հետ միշտ երազել է խաղալ նույն թիմում։
Չնայած իր կարիերայի ընթացքում Ռոնալդինյոն խաղացել է բազմաթիվ մեծանուն ֆուտբոլիստների՝ այդ թվում Ռոնալդոյի և Լիոնել Մեսսիի հետ, նա երբեք չի եղել նույն թիմում ֆրանսիացի Զինեդին Զիդանի հետ։
«Ես միշտ հիացել եմ Զիզուով։ Ցավում եմ, որ երբեք նրա հետ չեմ խաղացել։ Դա մի բան է, որի համար ափսոսում եմ։ Նա կատարյալ է։ Ես նաև հիանում եմ նրանով որպես մարզիչ», – ասել է Ռոնալդինյոն L’Équipe-ին տված հարցազրույցում։