Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում անցկացվում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի մամուլի ասուլիսը։
ՀՖՖ նախագահը խոսել է 2029 թվականի Մ20 ԱԱ-ի՝ Հայաստանի և Վրաստանի միասնական հայտի վերաբերյալ արձագանքի մասին։
«Մենք հանդիպել ենք՝ ես ու պարոն Կոբիաշվիլին (ՎՖՖ-ի նախագահ), ՈւԵՖԱ-ի նախագահի հետ։ ՈՒԵՖԱ-ն հաստատել է, որ Եվրոպական ասոցիացիաներից աջակցում են մեր հայտը։ Դա արդեն մեծ նվաճում է։ Դա նշանակում է, որ եթե այլ եվրոպական ասոցիացա ևս կդիմի, ինչը դեռ չկա, ապա ՈՒԵՖԱ-ն աջակցելու է մեր հայտը։ Նախապես հանդիպել ենք նաև ՖԻՖԱ-ի մեր գործընկերների հետ, և նրանք նախնական դրական արձագանք են տվել։
Իհարկե, ամեն ինչ կապված կլինի այն պայմանների հետ, որը մենք կառաջարկենք, որովհետև բազմաթիվ պայմաններ կան, որոնց պետք է համապատասխանենք։ Հուսանք, որ այդ փուլն էլ կանցնենք։
Դեռևս չգիտենք՝ ով կլինի մեր մրցակիցն այլ մայրցամաքներից։ Հուսանք, մինչև սեպտեմբեր մենք պատասխանը կունենանք»,- ասել է ՀՖՖ նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ։