Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան բացատրել է, թե ինչու է իրեն մեղավոր համարում «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում խփած երկու գոլերի համար։
Հանդիպումն ավարտվել է անգլիական թիմի հաղթանակով՝ 3:0 հաշվով:
«Ես կարծում էի, որ պատը լավ եմ կառուցել: Ես սովորաբար լրացուցիչ խաղացող եմ դնում: Ես պատասխանատվություն եմ կրում դրա համար, կարող էի լրացուցիչ խաղացողի տեղավորել, բայց չէի կարծում, որ Ռայսն այդքան կպտտեր գնդակը: Իսկ երկրորդ գոլը հիանալի էր:
Սրանք անհարկի խախտումներ էին, երբ վտանգ չկար: Գուցե մենք չպետք է դրանք թույլ տայինք»,- Կուրտուայի խոսքերը մեջբերում է ESPN-ը՝ վկայակոչելով Movistar-ին տված հարցազրույցը:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-«Արսենալ» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին «Բեռնաբեու» մարզադաշտում։