«Կրասնոդարի» հարձակվող Ֆյոդոր Սմոլովը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի և ռուսականմ ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ ՊՍԺ-ի հետաքրքրության մասին շշուկները։
«Էդիկը լավ տղա է, իրոք համեստ: Ավելորդ անգամ չեմ հարցնում, թե որքանո՞վ է մոտ ՊՍԺ տեղափոխությունը։ Երբ տեղեկությունը հայտնվեց, ուղարկեցի նրան ու ասացի. «Հայտարարության հիման վրա՞ են հավաքագրում այնտեղ» (ծիծաղում է): Հարցրի՝ «Ճշմարտություն կա՞»: Նա ասաց․ «դեռ չգիտեմ», — ասել է Սմոլովն իր Smol Talk շոուի ժամանակ։
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» ավագն է։ Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները 24-ամյա ֆուտբոլիստին գնահատում են 20 մլն եվրո։ «Կրասնոդարը» գլխավորում է ՌՊԼ մրցաշարային աղյուսակը՝ մոտակա մրցակիցներից առաջ անցնելով հինգ միավորով: