Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն խոսել է ֆրանսիական ակումբում Նեյմարի և Լիոնել Մեսսիի ելույթների մասին։ Այս պահին բրազիլացին հանդես է գալիս «Սանթոսում», իսկ արգենտինացին՝ «Ինտեր Մայամիում»:
«Նեյմարը հրաշալի պատմություն է գրել մի քանի հիանալի ելույթներով, բայց վնասվածքների հետ կապված նրա բախտը չի բերել: Մեսսին երկար չմնաց թիմում, բայց նրանք երկուսն էլ իրենց հետքն են թողել ակումբի պատմության մեջ պարզապես այնտեղ լինելով: Մեսսին այնտեղ նվաճեց «Ոսկե գնդակը»: Սա, իհարկե, ազդեցություն ունեցավ Փարիզի վրա:
Ես երջանիկ եմ, որ նրանք խաղում էին այն նույն ակումբներում, որոնք ես սիրում էի: Շատ մեծ խաղացողներ են անցել «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի համակարգով: Ուսման Դեմբելեն նրանցից մեկն է։ Ուրախ եմ, որ աշխարհի բոլոր ուժեղագույն խաղացողները ցանկանում են կրել ՊՍԺ-ի մարզաշապիկը»,- Ռոնալդինյոյի խոսքերն է մեջբերում L`Equipe-ը։