«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին կիսվել է թիմի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի խաղի վերաբերյալ իր տպավորություններով։
«Երբ Լամինը ստանում է գնդակը, մենք գիտենք, որ նա հեշտությամբ կշրջանցի առաջին մրցակցին, որից հետո ինչ-որ յուրահատուկ բան կարող է լինել։ Դա նման է այն զգացողությանը, որը մենք ունեինք, երբ թիմում էր Մեսսին», – Պեդրիի խոսքերն է մեջբերում El Pais-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 42 հանդիպման, դարձել 13 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։