Ապրիլի 6-ին տեղի ունեցան ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնության փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումները։
Քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Յունիսպորտը» Ավանի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալվեց «Թիմ Ագրոյին» և 11:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ։
Հաղթող թիմի կազմում պոկեր գրանցեց Սարգիս Մարգարյանը, դուբլով աչքի ընկան Էդվարդ Մկրտչյանը, Տիգրան Վարդանյանը, ինչպես նաև Սարգիս Մարգարյանը։ Եվս մեկ գոլ հեղինակել է Պուտրուս Վասիլևը։
«Թիմ Ագրոյի» կազմում միակ պատասխան գոլը խփեց Հովհաննես Ջուլիկյանը։
Այսպիսով, դիմակայության երկու խաղերի արդյունքում «Յունիսպորտը» մրցակցի նկատմամբ առավելության հասավ ընդհանուր 25։1 հաշվով՝ դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ։