Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար ֆուտբոլիստներ Լամին Յամալը և Պեդրին թիմի մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ քննարկել են թիմի հիմնական կազմը։
Այս մասին հայտնում են El Nacional-ը։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, ֆուտբոլիստները գերմանացի մասնագետին խնդրել են հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆերան Տորեսին տեղափոխել թիմի մեկնարկային կազմ։
Այս մրցաշրջանում իսպանացին խփել է 16 գոլ՝ հաճախ խաղադաշտ դուրս գալով պահեստայինների նստարանից։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնան» առաջին տեղում է։