Ռաֆինյան վիճաբանել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի և դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ՝ շաբաթ երեկոյան «Բետիսի» հետ 1:1 ավարտված խաղից հետո։
Բրազիլացի վինգերը, որը փոխարինման էր մտել 57-րդ րոպեին, խաղից հետո վազել է խաղադաշտ և գնացել դեպի մրցավարները։ Նա նաև կարճ, բայց լարված վիճաբանության մեջ է մտել Ֆլիկի հետ։
Երբ Ռաֆինյան շարժվել է դեպի տրիբունաների տակ գտնվող տարածքը, «կապտանռնագույնների» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը փորձել է նրան գրկել, սակայն բրազիլացին հրել է դարպասապահին։ Դրանից հետո գերմանացին հրել է թիմակցի ձեռքը մի կողմ և նրան ուղեկցել է դեպի թունել։
Հանդիպումից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Ռաֆինյայի պահվածքը։
«Ռաֆինյայի դժգոհությունը մրցավարներից չէր։ Մրցավարները կապ չունեն՝ նա բղավում էր ինձ վրա», – հայտարարել է Ֆլիկը մամուլի ասուլիսում։
Ռաֆինյան այս մրցաշրջանում «Բարսելոնայի» լավագույն խաղացողներից մեկն է։ Նրա հաշվին կա 24 գոլ և 13 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում։