«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին մեկնաբանել է Լա Լիգայի 30-րդ տուրում «Բետիսի» հետ ոչ ոքին (1:1)։
«Մենք հասկանում էինք, որ հաղթանակի դեպքում կարող էինք մեծացնել առավելությունը։ Ունեինք պահեր, բայց չկարողացանք օգտագործել։ Ոչ ոքին դառը զգացողություն է թողնում։ Ամբողջովին կարող էինք խուսափել գոլից։ Այն լրիվ անիմաստ գոլ էր։ Նման բաներ լինում են, բայց պետք է շտկենք։
Որոշումները, որ ընդունում է մրցավարը, պետք է ընդունենք։ Մենք չենք կարող միջամտել։
Ի վերջո, ես գիտեմ, թե որքան է մարզիչը վստահում ինձ։ Թե մարդիկ ինչ են ասում՝ ինձ չի հետաքրքրում։ Ես զգում եմ մեծ վստահություն և շատ երջանիկ եմ», — Գավիի խոսքերն է փոխանցում Marca-ն։