«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը դրական է գնահատել Լա Լիգայի 30-րդ տուրում «Բետիսի» հետ ոչ ոքին (1:1)։ Չնայած նրան, որ «Բարսելոնան» չօգտվեց «Ռեալի» պարտությունից «Վալենսիայի» դեմ խաղում (1:2), Ֆլիկը գոհ է թիմի ցուցադրած խաղից։
«Տղաներին ասացի, որ դեռ որոշակի պաշար ունենք և կարողացանք առավելությունը մեծացնել ևս մեկ միավորով։ Վստահ եմ, թիմը լիարժեք նվիրվել էր խաղին։ Չկարողացանք խփել հաղթական գոլը, բայց լավ պաշտպանվեցինք, և պարզապես բախտը մեզ չէր ժպտում մրցակցի դարպասի մոտ։
Գոհ եմ իմ խաղացողների գործողություններից։ Ապրիլ է, հավաքեցինք ևս մեկ միավոր և լավ դիրքում ենք։ Պետք է նույն ոգով շարունակենք», — փոխանցում է գերմանացու խոսքերը Mundo Deportivo-ն։