Լա Լիգայի 30-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Բետիսին»։
Խաղից առաջ «կապտանռնագույնները» հայտնել են, որ հանդիպումը բաց կթողնի թիմի պաշտպան Ինյիգո Մարտինեսը։ Վերջինս բացակայում է ձախ ոտքի մկանային վնասվածքի պատճառով։
Միաժամանակ շարք է վերադարձել պաշտպան Անդրեաս Քրիստենսենը, որն ապաքինվել է վնասվածքից։
Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև կայանալիք հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 23։00-ին է։