Գերմանական «Վոլֆսբուրգի» մամուլի ծառայությունն արձագանքել է 33-ամյա կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին հայտարարությանը։
Բելգիացին նախկինում հանդես է եկել «Վոլֆսբուրգում»:
«Հարգելի Կևին, հիշու՞մ ես, դու և ես 10 տարի առաջ: Իսկ ի՞նչ կասես, որ մենք նորից միասին լինեինք», — ասվում է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Վոլֆսբուրգից» 2015 թվականի ամռանը։