Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը արձագանքել է 33-ամյա կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին հայտարարությանը։
«Յուրահատուկ ֆուտբոլիստ․․․ Շնորհավորում եմ», — գրել է Կրոսը։
Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Վոլֆսբուրգից» 2015 թվականի ամռանը։
Կիսապաշտպանը «Քաղաքաբնակների» հետ նվաճել է 16 տիտղոս: