Հայտնի են դարձել Անգլիայի գավաթի 2024/25 մրցաշրջանի կիսաեզրափակիչ հանդիպումների ժամկետները։
Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կկայանան Լոնդոնում՝ «Ուեմբլի» մարզադաշտում։
«Քրիսթալ Փելաս»-«Աստոն Վիլա» հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին, մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 20:15-ին, իսկ «Նոթինգհեմ Ֆորեստ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա ապրիլի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին:
Անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է Անգլիայի գավաթը՝ 2:1 հաշվով հաղթելով «Մանչեսթեր Սիթիին» 2024 թվականի մայիսի 25-ին կայացած եզրափակիչ խաղում։