ESPN-ի փորձագետները կազմել են մինչև 21 տարեկանների տարիքային խմբում աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը։
Առաջին հորիզոնականում Բարսելոնայի իսպանացի հարձակվող Լամին Յամալն է։ Երկրորդ տեղում Լևերկուզենի Բայերի գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի Ռեալի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։
Լավագույն տասնյակում են նաև․
Պաու Կուբարսի – «Բարսելոնա»
Ժոաու Նևեշ – ՊՍԺ
Վարեն Զաիր-Էմերի – ՊՍԺ
Չավի Սիմոնս – «Լայպցիգ»
Գավի – «Բարսելոնա»
Ալեքսանդր Պավլովիչ – «Բավարիա»
Սավինյո – «Մանչեսթեր Սիթի»